Երևանի սրտում գտնվող Բեսթ Վեստերն Կոնգրեսս հյուրանոցն իր հյուրերին մի քանի քայլով է բաժանում Հանրապետության Հրապարակից, Ազգային պատկերասրահից, թանգարաններից, Նախարարությունների շենքերից:
Հյուրանոցը 2002 թվականից սկսած իր հյուրերին առաջարկում է ժամանակակից ինտերիեր, լուսավոր 126 սենյակներ բոլոր հարմարություններով, որոնք ապահովված են արբանյակային հեռուստատեսությամբ, արագ Wi-Fi կապով և օդափոխության համակարգերով, լոգասենյակներով և վարսահարդարիչներով: Սենյակներում կան չհրկիզվող պահարաններ, սուրճ և թեյ պատրաստելու տեխնիկա, իսկ մինի բարը և էսպրեսոյի մեքենան ցանկության դեպքում կարող են տեղադրվել սենյակում:
Ռաֆֆաելլո ռեստորանն առաջարկում է թարմ և համեղ ամերիկյան բազմազան բուֆետ-նախաճաշ՝ պատրաստված տեղական մթերքից: Մեր շեֆ-խոհարարը հյուրերին առաջարկում է միջազգային և հայկական ավանդական խոհանոց, փայտե վառարանում պատրաստվող պիցցա: Ռեստորանն ունի նաև սննդի սպասարկման ծառայություն (քեթրինգ)՝ սուրճի ընդմիջում, բանկետ, ընթրիք, հարսանեկան և այլ խնջույքների սպասարկում:
Նախասրահում մեր հյուրերը կարող են կարդալ միջազգային թերթեր և ամսագրեր, ինչպես նաև 24 ժամ վայելել “Վենիս” բարի առաջարկած տարատեսակ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներից:
Կոնգրես հյուրանոցն առաջարկում է բարձրորակ տեխնիկայով ապահովված 2 կոնֆերանս սրահներ մինչև 280/150 հոգու և 1 փոքր սրահ մինչև 50 հոգու համար:
Հյուրանոցի՝ 2 այգիներով շրջապատված բացոթյա լողավազանը, բարը և մտավոր խաղերի հատվածը, հյուրերին տալիս են լիարժեք հանգստի հնարավորություն քաղաքի կենտրոնում՝ քաղաքի աղմուկից կտրված:
Մեր հյուրանոցի հյուրերն ունեն մարզասրահից և ֆիննական սաունայից 24 ժամ անվճար օգտվելու հնարավորություն:
Մենք առաջարկում ենք կոնսիերժի և ավտոկայանման, մասսաժի, լվացքատան և չոր մաքրման, սենյակների մաքրման ծառայություն: Ցանկության դեպքում հյուրանոցը տրամադրում է բժշկի, օդակայանից և դեպի օդակայան տեղափոխման ծառայություն:
Մենք առաջարկում ենք տարադրամի փոխանակման և բանկոմատի կետեր նախասրահում: Գործում է նաև ազգային զարդանախշերով հուշնվերների խանութ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 59 11 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ sales@hotelcongressyerevan.com, marketing@hotelcongressyerevan.com էլեկտրոնային հասցեներով: